Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Իրականությունն այն է, որ մենք ապրում ենք դատարկվող երկրում

Իրականությունն այն է, որ մենք ապրում ենք դատարկվող երկրում
29.09.2023 | 07:19

Իրականությունն այն է, որ մեր ժողովրդի մի մեծ հատվածի մեջ կան թուրք-պարսկական գեներ, որոնք չեն լռում։ Եթե համաձայն չեք, ուրեմն «Հայոց պատմություն» վատ եք սովորել։ Ես ռասիստ չեմ, բայց ուշադիր նայեք ձեր շուրջը։

Իրականությունն այն է, որ եթե Արցախի հանդեպ ատելությունը չունենար օրգանական բնույթ, ոչ մի քաղաքական ուժ կամ գործակալական ցանց չէր կարող այնպես անել, որ Արցախի վախճանը հասարակության մեծ մասի սրտով լիներ։

Իրականությունն այն է, որ մենք ապրում ենք դատարկվող երկրում։ Մարդկանց գերակշռող մեծամասնության գիտակցության մեջ նստած է գնալու գաղափարը։ Իսկ դա խախտում է «աշխարհագրական դիրք-ընդերք-մարդ-պասիոնարություն» աշխարհաքաղաքական շղթան։

Իրականությունն այն է, որ այսօր Նիկոլը Հայաստանի քաղաքական դաշտի միակ ռեալ խաղացողն է, ու եթե վաղն ընտրություններ լինեն, ՔՊ-ն նորից կհաղթի։ Եվ մի պատմեք ինձ Երևանի ընտրությունների արդյունքների մասին։ Մասնակցության ցածր տոկոսը ոչ թե ընտրությունների մերժման, այլ անտարբերության, «թքածունեմ֊ության» դրսևորում էր։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 6437

Մեկնաբանություններ